Մինսկի կենտրոնն արգելափակված է

Մինսկի կենտրոնն արգելափակված է

Ինչպես հայտնում է Իտառ տասսը, հատուկ տեխնիկայի շարասյունը՝ ռազմական բեռնատարները, հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցներին եւ ոստիկաններին տեղափոխում է դեպի Մինսկի կենտրոն, որտեղ կիրակի օրերին Բելառուսի ընդդիմությունն ավանդաբար բողոքի ակցիաներ է անցկացնում:

Ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ ավտոշարասյունը շարժվել է Ուռուչյե միկրոշրջանից, որտեղ գտնվում է ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատների կենտրոնակայանը: