Թուրքական բանակը Սիրիայում ունի 33 զոհ

Թուրքական բանակը Սիրիայում ունի 33 զոհ

Թուրքական բանակը առնվազն 33 զոհ ունի Իդլիբում իրականացված ավիահարվածի հետեւանքով։ Այս մասին հայտարարել է թուրքական Հաթայնահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը։

Նշենք, որ Հաթայը սահմանակից է Սիրիային։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նահանգապետ Դողանը հայտարարել է, որ ավիահարվածները հասցվել են սիրիական կառավարական ուժերի կողմից, սակայն այլ ապացույցներ չեն ներկայացվել։

Պաշտոնական Դամասկոսը չի մեկնաբանել իրադրությունը։ Անկարայում էլ հայտարարել են, որ թուրքական կողմը պատասխան հարված հասցրել է բոլոր ուղղություններով։ Սակայն նաեւ հայտնի է, որ կորուստների մասին հայտնի դառնալուց հետո, Թուրքիայի նախագահը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել։