ԱԺ պատվիրակությունը մեկնում է Արցախ՝ առանց Արարատ Միրզոյանի

ԱԺ պատվիրակությունը մեկնում է Արցախ՝ առանց Արարատ Միրզոյանի

Վաղը Ազգային ժողովի պատվիրակություն կմեկնի Արցախ՝ դիտարկելու մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները: Ովքեր են լինելու պատվիրակության կազմում, դեռեւս հայտնի չէ: ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ փոխանցեց, որ ԱԺ նախագահն այդ մասին կարգադրություն կստորագրի, երբ խորհրդարանական ֆրակցիաները կհստակեցնեն եւ իրենց կներկայացնեն պատգամավորների ցանկը: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ հրաժարվում են մեկնել Արցախ՝ լուսաբանելու ընտրությունները, իսկ լրագրողներն, ովքեր մեկնում են, թեստեր են հանձնում:

Մենք տեղեկացանք, որ ԱԺ պատվիրակության անդամները եւս այժմ տեստեր են հանձնում, որ մեկնեն Արցախ։ Հետաքրքիր է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի գլխավորելու պատվիրակությունը, հենց նա է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը: Ինչու չի գնում, զգուշանո՞ւմ է, մեր հարցին Վահան Կոստանյանը պատասխանեց, որ խորհրդարանում այլ աշխատանքային գրաֆիկ ունի: