Սոչիում նշել են հայոց լեզվի օրը 

Սոչիում նշել են հայոց լեզվի օրը 

Ռուսաստանի հայերի միության Սոչիի տեղական կառույցը «Արարատ» ստուդիայի հետ համատեղ, փետրվարի 27-ին անցկացրել է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի Հայերի միության տելեգրամյան հարթակից, Գիրք նվիրելու օրվանից բացի, տեղի է ունեցել նաեւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված միջոցառում։

«Արարատ» ստուդիայի սաները, մասնավորապես, հանդես են եկել հայկական ազգային պարային համարներով, ներկայացրել Թումանյանի «Բարեկենդանը», ինչպես նաեւ ընթերցել հայոց լեզվով բանաստեղծությունները։ Միջոցառման ընթացքում Սոչիի բոլոր շրջաններում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները պարգեւատրվել են պատվոգրերով։ Անակնկալ է եղել այն, որ «Արարատ» ստուդիայի սաների համար բերվել են նոր գրքեր Հայաստանից։