Ես իմ տանն եմ

Ես իմ տանն եմ

Հարցազրույցներից մեկում  Արիանա Արիանա Կաոիլին ասում է․

Մարտին Լյութեր Քինգը մի անգամ ասել է. «Եթե մարդ չի գտնում մի բան, որի համար պատրաստ է մեռնել, նա չի ապրում»: Ես ապրում եմ, որովհետև գտել եմ Հայաստանը: Իմ երակներում տարբեր ազգությունների արյուն է հոսում: Ապրել եմ զարգացած երկրներում, ի վերջո` Ավստրալիայում, որը աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկն է համարվում: 2013-ին վերջնական որոշում կայացրեցի` տեղափոխվել Հայաստան: Զարմացած էին ոչ միայն իմ ընտանիքում, այլ նաև Լևոնի: Գիտեի՞ ինչ է սպասվում ինձ: Այո, գիտեի: Գիտեի, որ Հայաստանում եմ միայն ինձ տանը զգում: