Ստեփանակերտում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Շաֆիև

Ստեփանակերտում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Շաֆիև

Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հարցազրույց է տվել «Ազադլըգ» ռադիոկայանին։

Նա մասնավորապես, ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը կհայտարարի ղարաբաղցի հայերի համար սոցիալ-տնտեսական փաթեթ։

Իր խոսքով, կորոշվեն պայմանները, թե ովքեր են ընդունվելու Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։«Ռուս խաղաղապահները վերահսկելու են այլ հայաբնակ տարածքների անվտանգությունը, բացառությամբ այն տարածքների, որոնք վերջին գործողություններից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ստեփանակերտում կծածանվի Ադրբեջանի դրոշը, և շուտով այդ մասին հայտարարություն կլինի։
Ինտեգրման պլանը պատրաստելիս հիմք է ընդունվել խորվաթական մոդելը, և դրան ավելացվել են որոշ տարրեր»,-ասել է նա։