Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիական խնդիրը

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Սիրիական խնդիրը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի միջեւ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսվել է  երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի մասին։ Պուտինը նաեւ շնորհավորել է Նեթանյահուին՝ ծննդյան 70-ամյակի առիթով։ Նշենք, որ ավելի վաղ Կրեմլից Նեթանյահուին ուղղված շնորհավորական հեռագիր էր հղվել՝ նախագահ Պուտինի անունից։