Լավրովը չի մանրամասնում. ո՞րն է պատճառը

Լավրովը չի մանրամասնում. ո՞րն է պատճառը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում բացահայտել ուկրաինական հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները, մինչև դրանք չավարտվեն։

Նա առաջարկել է հարցը քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ով, ըստ նախարարի, «պատրաստակամորեն շփվում է լրատվամիջոցների միջոցով ցանկացածի հետ», այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։

«Մենք միշտ զսպվածություն ենք ցուցաբերում։ Ի տարբերություն որոշների, մենք հրապարակավ չենք քննարկում բանակցությունների բովանդակությունը, հակառակ դեպքում դրանք կորցնում են իրենց լրջությունը», - ընդգծել է Լավրովը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին Ուկրաինայում հակամարտությունը հանգուցալուծելու ԱՄՆ ծրագրի մասին։ 

Այս տվյալների համաձայն՝ Վաշինգտոնը պատրաստ է իրավաբանորեն ճանաչել օկուպացված Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ 

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Կրեմլում տեղի ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, որի ժամանակ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հարցը։