«Բայերի» պաշտպանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 

«Բայերի» պաշտպանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 

Լիվերկրաուզենյան «Բայերի» եւ Էկվադորի հավաքականի պաշտպան Պյետրո Ինկապյեն ժամանել է Իսպանիա։ Նրան նկատել են մայրաքաղաք Մադրիդի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է El Chiringuito պարբերականը։ Համաձայն հրապարակման, Ինկապյեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։

Պարբերականը նշում է, որ Ինկապյեն կարեւոր խաղացող է Խաբի Ալոնսոյի համարեւ հենց նա է պնդել, որ ակումբի ղեկավարությունը բանակցություններ սկսի մարզիկի հետ։ Ինկապյեն հանդես է գալիս լիվերկրուզենյան «Բայերում» 2021 թվականից։ Նրա շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։