Առաջին տարբերակը դրվել է հանրային քննարկման

Առաջին տարբերակը դրվել է հանրային քննարկման

«Կինոյի մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակը դրվել է հանրային լայն քննարկման։ Մասնագիտական քննարկումների արդյունքում նախագիծը ստացել է «ՀՀ օրենքը՝ կինոարվեստի մասին» անվանումը: Նախագիծը վերջնական տարբերակը չէ, եւ դիտողությունների ու առաջարկությունների արդյունքում ձեւավորվելու են նախագծի երկրորդ եւ վերջնական տարբերակները: Նախագծի առաջին տարբերակը քննարկման, դիտողությունների եւ առաջարկությունների համար ներկայացվել է նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները քննարկելուց հետո նախագիծը կներկայացվի նաեւ շնորհանդեսների ընթացքում, իսկ աշնանը սպասվող մի քանի նոր միջազգային փորձագիտական դիտարկումներից, վերջնական քննարկումներից ու ամփոփումից հետո այն Ազգային ժողով կներկայացվի հնարավորինս ավարտուն եւ համաձայնեցված տեսքով: