Իրանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման հարցի շուրջ

Իրանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման հարցի շուրջ

Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ հակաիրանական սանկցիաները ֆինանսական օպերացիաների իրականացումը, կապված պատվաստանյութերի ձեռքբերման հետ, դժվարանում են։ Mehr լրատվական գործակալությունը հավելում է, որ իրանական կողմը ավելի վաղ տեղեկացրել է Մոսկվային, որ դիտարկում է հակակորոնավիրուսային ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը։

Նշենք, որ զուգահեռաբար Իրանը փորձում է ստեղծել սեփական պատվաստանյութը։