Նուրմագոմեդովը կոշտ պատասխան է տվել UFC նախագահ Դան Ուայթին

Նուրմագոմեդովը կոշտ պատասխան է տվել UFC նախագահ Դան Ուայթին

UFC գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը դժգոհել է կապված կազմակերպության նախագահ Դան Ուայթի հայտարարությունների հետ, ըստ որոնց հնարավոր է լինի Հաբիբի եւ Քոնոր Մաքգրեգորի մենամարտը։ Հիշեցնենք, որ Ուայթը հայտարարել էր, որ Հաբիբն ու Մաքգրեգորը հնարավոր է մենամարտեն, եթե երկուսն էլ հաղթեն իրենց մրցակիցներ Թոնի Ֆերգյուսոնին եւ Դոնալդ Սերոնեին։ Bloodandsweat.ru-ի փոխանցման համաձայն, Նուրմագոմեդովը մասնավորապես ասել է․ «Ինձ զարմացնում են Ուայթի խոսքերը, որ եթե Քոնորը հաղթի իր մենամարտը եւ ես էլ հաղթեմ, ապա կլինի ռեւանշ։ Ով է մենամարտելու, որոշում եմ ես։ Որպեսզի Քոնորը մենամարտի իմ հետ, պետք է 70 կգ նիհարի եւ ինչպես ես, անցնի գոտիի նվաճման մենամարտերի փուլը»։ Միաժամանակ նաեւ Հաբիբը ասել է, որ Քոնորը նաեւ պետք է դադարեցնի երկրորդ պլանի մենամարտիկներին ծեծի ենթարկել ու սկսել մենամարտել լավագույնների հետ։