«Հըզբոլլահ»-ը կհարվածի Իսրայելին և Կիպրոսին. հայտարարություն

«Հըզբոլլահ»-ը կհարվածի Իսրայելին և Կիպրոսին. հայտարարություն

«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ Իսրայելի հետ պատերազմի դեպքում շարժումը կկարողանա հարձակվել Իսրայելի տարածքի ցանկացած հատվածի վրա։

«Թշնամին գիտի, որ մենք պատրաստ ենք վատագույնին (...) և ոչ մի տեղ ապահովագրված չի լինի մեր հրթիռներից», - իր հեռուստատեսային ուղերձում ասել է Նասրալլան, որի խոսքերը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:
Նա նաև նշել է, որ «Հըզբոլլահ»-ը կարող է հարձակվել Միջերկրական ծովում գտնվող թիրախների վրա։ 

Միաժամանակ, լիբանանյան շարժման առաջնորդը նախազգուշացրել է Կիպրոսին, որ եթե այդ երկրի իշխանությունները շարունակեն Իսրայելին տրամադրել իրենց նավահանգիստներն ու օդանավակայանները զորավարժությունների համար, «Հըզբոլլահ»-ը կարող է Կիպրոսի կառավարությանը համարել հակամարտության մասնակից։