Եգիպտական մումիայի ներսում անսովոր արտեֆակտ է հայտնաբերվել

Եգիպտական մումիայի ներսում անսովոր արտեֆակտ է հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները անսովոր արտեֆակտ են հայտնաբերել եգիպտական մումիայի ներսում։ Այս մասին հայտնում է Journal of the Royal Society Interface-ը։ Ըստ հրապարակման, գիտնականները որոշել են հետազոտել մումիան սինխրոտրոնային մասնիկների արագացուցչի միջոցով, որպեսզի ստանան տվյալներ, թե ինչ կա մումիայի ներսում։ Արդյունքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ փոքր առարկաներ, ներառյալ նաեւ 7 մմ-անոց արտեֆակտ, որը պատրաստված է եղել կալցիտ կոչված նյութից։ Արտեֆակտը գտնվել է մումիայի որովայնի մոտ, այն հատվածում, որտեղ կտրվածք են արել, ներքին օրգանները հեռացնելու համար՝ մումիֆիկացիայի ժամանակ։ Մասնագետները կարծում են, որ դա թալիսման է, որը դրվել է հատուկ կերպով՝ մումիայի «հոգեւոր պաշտպանության» համար։ Թալիսմանն ամենայն հավանականությամբ ունի Scarabaeus sacer տեսակի բզեզի տեսք։ Նման տեսքի թալիսմանները Հինգ Եգիպտոսում բավական տարածված են եղել։ Նաեւ հաստատվել է, որ մումիֆիկացվածը հնգամյա երեխա է եղել, այն թվագրվում է մթ 1-ին դարով։