Ուժեղացված ծառայություն Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում

Ուժեղացված ծառայություն Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ  ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։