Փաշինյանը կրկին պետք է նախագահին ներկայացնի հրամանագրի նախագիծը. վաղը ընդդիմությունը հանգստյան օր է հայտարարում

 Փաշինյանը կրկին պետք է  նախագահին ներկայացնի հրամանագրի նախագիծը. վաղը ընդդիմությունը հանգստյան օր է հայտարարում

Վաղը հայտարարում ենք հանգստյան օր, իսկ երկուշաբթի օրը, ժամը 16։00-ից կշարունակենք մեր աշխատանքը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտնի որոշումից հետո հայտարարեց ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Այս պահին ՀՓՇ անդամներն ու իրենց համակիրները շրջում են մայրաքաղաքի փողոցներով։

Նշենք՝ սահմանադրության համաձայն, ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում կրկին պետք է ՀՀ նախագահին ներկայացնի հրամանագրի նախագիծը, իսկ նախագահը կրկին եռօրյա ժամկետում պետք է կայացնի որոշում՝ ընդ որում ունենալով երկու տարբերակ՝ կամ ստորագրել հրամանագիրը, կամ դիմել Սահմանադրական դատարան։