Չինաստանում ուկրաինական եւ նոր զելանդական ծագման պաղպաղակի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուս

Չինաստանում ուկրաինական եւ նոր զելանդական ծագման պաղպաղակի մեջ հայտնաբերվել է կորոնավիրուս

Չինաստանում իշխանությունները Ուկրաինայից եւ Նոր Զելանդիայից այդ երկիր ներկրված պաղպաղակի հսկայական զանգվածով խմբաքանակում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ հաղորդման, 4830 տուփ պաղպաղակ եղել է վարակված։ Այդ խմբաքանակի հետ գործ ունեցած բոլոր անձինք, ներառյալ նաեւ մաքսային եւ այլ ծառայությունների աշխատակիցները ինքնամեկուսացել են։ 2089 տուփ պաղպաղակ կնիքվել է, սակայն 1812 տուփ պաղպաղակ ուղարկված է եղել մյուս նահանգներ, իսկ 935 տուփ էլ ուղարկված է եղել տեղական շուկա։ Այն հետ է կանչվել։ Վաճառված է եղել 65 տուփը։