Համոզված եմ՝ Արմեն Սարգսյանը հետ է ուղարկելու փաստաթուղթը, հակառակ դեպքում արդեն ստացվում է Ալիևի ասածը

Համոզված եմ՝ Արմեն Սարգսյանը հետ է ուղարկելու փաստաթուղթը, հակառակ դեպքում արդեն ստացվում է Ալիևի ասածը

Ես ուղղակի համոզված եմ, որ Արմեն Սարգսյանը առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում արդեն ստացվում է Ալիևի ասածը, թե Հայաստանն արդեն մահացած է ու էլ ոտքի չի կանգնելու։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ես համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ, բայց եթե այնուամենայնիվ այդպիսի բան չլինի, բանակը պիտի չենթարկվի Փաշինյանի այն հրամանագրին, ըստ որի ազատվում է պաշտոնից Օնիկ Գասպարյանը։ Ընդվզում, իսկ ընդվզում նշանակում է չենթարկվել անօրինական հրամանի։ Այո , նա՝ նախագահը, ոչ մեկին ոչ մի բան չի խոստացել, բայց ես կանխագուշակում եմ, որովհետև այս պահին Հայաստանի համար ուրիշ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Ես կրկնում եմ նաեւ, որ ռազմական հեղաշրջում Հայաստանում գոյություն չունի, դա այն ժամանակ է, երբ բանակը մտնում է քաղաք, վերցնում իշխանությունը կամ պահում իրեն կամ հանձնում մեկ ուրիշին։ Որպեսզի բեմից չասեմ, հիմա եմ ասում։ Ես հորդորում եմ ոստիկանությունն ու  ԱԱԾ-ին միանալ բանակին, կպահանջեն հրաժարական , թե չեն պահանջի, դա իրենց գործն է, բայց պիտի սատար կանգնեն հայոց բանակին»,- ասաց Վազգեն Մանուկյանը։