Եկեք իրար լիցքավորենք դուխով, հաղթանակով, էներգիայով և լավատեսությամբ. Փաշինյան

Եկեք իրար լիցքավորենք դուխով, հաղթանակով, էներգիայով և լավատեսությամբ. Փաշինյան

Գիտեք, որ շատ դժվար ժամանակներով ենք անցնում և մտահոգվելու, անհանգստանալու բազմաթիվ առիթներ ու պատճառներ ունենք։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հրավիրած իր հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես ուզում եմ, որ մենք այսօր, այս հրապարակում, այս գարնան առաջին օրը իրար լիցքավորենք դուխով, հաղթանակով, էներգիայով և լավատեսությամբ»,- ասաց Փաշինյանը։

Ելույթի մեկնարկից առաջ Փաշինյանը կոչ արեց նաեւ հավաքվածներին մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի ընթացքում զոհված հայորդիների և Մարտի 1-ի զոհերի հիշատակը։