Ովքե՞ր կարող են զրկվել աշխատանքից և ինչ է նրանց տրվելու

Ովքե՞ր կարող են զրկվել աշխատանքից և ինչ է նրանց տրվելու

Կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե Հայաստանում որքան մարդ կհամալրի գործազուրկների շարքը և նաև դրանից հետո՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով։ Հարցն ուղղվեց  Աշխատանքի և սոցիալական ապահովաության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանին, որը
նախքան այդ  ներկայացրեց՝ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային իրավահարաբերությունները, ինչպես նաև այս օրենսդրությունը, որը կարգավորում է այս իրավիճակում  աշխատողների ու գործատուների իրավահարաբերությունները։ Մասնավորապես, թե նրան ինչպես պետք է վարվեն։  

Վերջինս ասաց, որ այս պահին դեռ թվեր հնարավոր չէ հնչեցնել, ու ավելացրեց, որ եթե նույնիսկ կրճատումներ էլ լինեն, դրանք այդքան նախարարությանը հասանելի չեն լինի։

«Բայց, այո, այս խնդիրը մեր ուշադրության ներքո է լինելու»,-ասաց նախարարության աշխատակիցն ու ասաց, որ բնականաբար, և  փորձելու են հետագայում այս մարդկանց նոր աշխատանքներ առաջարկել։ Ինչ վերաբերում է նրանց գործազրկության նպաստներ տալուն,այս մասով ևս նա իրավասու չէր պատասխանել։