Լուկաշենկոյի ականջից բռնած քաշեիր, տանեիր ԱԱԾ-ի պադվալ, Նիկոլ Վովաևիչ

Լուկաշենկոյի ականջից բռնած քաշեիր, տանեիր ԱԱԾ-ի պադվալ, Նիկոլ Վովաևիչ

Նիկոլ Փաշինյանը` 29 այլ երկրների ղեկավարների հետ միասին մասնակցեց Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված շքերթին՝ Մոսկվայում: Այդ մասնակցության ամենաքննարկված դրվագներից մեկը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողքին նստելն էր:

Հիշեցնենք, որ Փաշինյանի ու Լուկաշենկոյի միջև ԵԱՏՄ գագաթաժողովի նիստի ժամանակ վեճ էր ծագել, Լուկաշենկոն նրան մեղադրել էր Հայաստանի շահերին դավաճանելու համար եւ այդ հայտարարությունների ֆոնին Փաշինյանը հրահանգել էր Բելառուսում անցկացվող ԵԱՏՄ նիստերին կամ հեռավար մասնակցել կամ չմասնակցել ընդհանրապես:
Քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատում է, որ Հայաստանի ղեկավարը պետք է ինքը պահանջեր, որ Լուկաշենկոյից իրեն հեռու նստեցնեն, քանի որ այլ պարագայում կարող էր Բելառուսի նախագահից պարզաբանումներ պահանջել՝ իր հայտարարությունների մասով, սակայն իրականությունն այլ էր:

«Պետք է ասեր՝ դրա կողքը չնստացնեք ինձ, նույն սեղանին չնստացնեք, կարող է` ես կռվեմ, կարող է հարցեր տամ, քաշքշեմ: Քաշքշում են, չէ՞, Ազգային Ժողովում, հայհոյում են՝ դե այնտեղ էլ արա, կողքդ նստած էր: Քաշեիր տանեիր ԱԱԾ-ի պադվալ, ականջից բռնեիր տանեիր: Մեզ հայհոյել է, մեր վրա կրակել է այդ մարդը»,-ասաց քաղաքական գործիչը:
Երբ թուրքը կրակում է մեր վրա, մենք գիտենք, որ կոնվենցիոն է նրա վարքագիծը, շեշտում է Արշակյանը և հավելում, սակայն դաշնակցի կարգավիճակ ունեցող Բելառուսի կողմից դա դավաճանություն է: