Իշխանությունը վախենում է ՀՅԴ-ից, պատասխանը անպայման կլինի

Իշխանությունը վախենում է ՀՅԴ-ից, պատասխանը անպայման կլինի

«Իշխանությունը վախենում է ՀՅԴ-ից, քանի որ ՀՅԴ-ն այն ուժն է, որը երբեք թույլ չի տալու ազգակործան, ազգային արժեքները խաթարող քաղաքականություն իրականացնել»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն 0 քաղաքական ազդեցություն ունեցող քաղաքական ուժ է։ Կյուրեղյանի խոսքով՝ չկա « ներսի և դրսի» Դաշնակցություն, Դաշնակցությունը մեկն է, և նրա պատասխանը Փաշինյանին անպայման կլինի։

Ասուլիսին ներկա «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր հերթին նկատեց, որ հակահայ քաղաքականության ջատագովն ու կերտողն իրականում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, որը ցույց է տալիս, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության, ինչ երկակի ստանդարտների կրող են», - ասաց բանախոսը։