Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6,2 հազարով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6,2 հազարով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 6248-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 740 հազարի։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացածների թիվը 175 մարդ է։ Մահացությունների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմում է 11 614 մարդ։ Մեկ օրում առողջացել է 8 804 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 512 825 է։

Հուլիսի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 13,2 միլիոնը։ Առողջացածների ընդհանուր թիվը ավելի քան 7,7 միլիոն է, մահացածներինը՝ մոտ 576 հազար։ Վարակման ցուցանիշներով առաջատար են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։