ՄԻՊ-ը ստուգել է զինծառայողների ձերբակալումների ու կալանքների հիմքերը

ՄԻՊ-ը ստուգել է զինծառայողների ձերբակալումների ու կալանքների հիմքերը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Արցախում այսօր այցելեցինք՝

- Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր.

- Շուշիի քրեակատարողական հիմնարկ.

- Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Այցերի ընթացքում տեղի ունեցան առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրեցինք նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, զինծառայողների պահման պայմանները։

Այցերն ու մյուս աշխատանքներն իրականացվել են՝ թե՜ Հայաստանի, թե՜ Արցախի դեպքում հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը, հասցեագրված բողոքները և բողոքների վերաբերելիությունը»։