Արշակ Զաքարյանն ազատ արձակվեց

Արշակ Զաքարյանն ազատ արձակվեց

Արշակ Զաքարյանը ձերբակալումից ազատ արձակվեց, կալանավորումը մերժվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված  5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին երեկ՝ հունվարի 29-ին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ: