Ինչու էր Քյոխը Գյումրի եկել․ ում է սատարում

Ինչու էր Քյոխը Գյումրի եկել․ ում է սատարում

Գյումրիում ընտրական գործընթացը պաշտոնապես մեկնարկեց։ Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող թեկնածուները տարբեր մոտեցումներով ազդարարեցին նախընտրական քարոզարշավի սկիզբը։ «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը Գյումրիում բնակվող արցախցիների հետ էր նախընտրել հանդիպել ։Հատկանշական էր, որ  նրան սատարում և աջակցում է Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը։

Վերջինս իր խոսքում նշեց, որ արցախցիների մասնակցությունը ընտրական  գործընթացին կարևոր ուղենիշ կդառնա Գյումրիում իրենց հետագա անելիքների, հասարակական գործունեության ամրապնդման համար։