Ռուսաստանը դադարեցրել է Լեհաստանի վրայով գազի տարանցումը դեպի Եվրոպա

Ռուսաստանը դադարեցրել է Լեհաստանի վրայով գազի տարանցումը դեպի Եվրոպա

Ռուսաստանն ամբողջովին դադարեցրել է Յամալ-Եվրոպա գազամուղով, Բելառուսի եւ Լեհաստանի վրայով գազի տարանցումը դեպի Եվրոպա։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 17-ին ավարտվել է գազամուղի լեհական հատվածի շահագործման երկարաժամկետ պայմանագրի գործողության ժամկետը։

Այժմ գազամուղի հզորությունը աճուրդի է հանվել տարբեր ժամկետների համար՝ մեկ տարուց մինչեւ մի քանի ժամ։ Գերմանական գազատրանսպորտային ընկերությունը տեղեկացրել է, որ արեւելագերմանական Միլնյովի կայանում հոսքի ցուցանիշը եղել է զրոյական։