Մատենադարանի դիմաց նորից սնունդ, հագուստ ու դեղորայք են հավաքում առաջնագիծ ուղարկելու համար

Մատենադարանի դիմաց նորից սնունդ, հագուստ ու դեղորայք են հավաքում առաջնագիծ ուղարկելու համար

Երևանում շարունակում են հագուստ, դեղորայք ու սնունդ հավաքել առաջնագիծ ուղարկելու համար, այս պահին Մատենադարանի մոտ մարդաշատ է։ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունից հետո, թե այս պահին գոնե բանակը սնունդի կարիք չունի , քաղաքացիները հիմնականում չոր սնունդ են բերում, քաղցրավենիք։

Եթե մինչև երեկ դեղորայքն ու սնունդը ուղարկվում էր ՊՆ դրանց պիտանելիությունը ստուգելու համար, ապա տեղեկացանք, որ այլևս այս հարցերով զբաղվում է ԱԻՆ-ը։