Ավտոբուսի ուղետոմսի գինը կմնա 150 դրամ. Նախագիծը մերժվեց

Այսօր Երևանի ավագանին քվերակությամբ մերժեց Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։
Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ։
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում էր, ի թիվս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։
Նախագծի հիմքում ընկած է եղել 80 հազար քաղաքացիների ստորագրությունը։
Կարծիքներ