Խիստ պատիժներ`մերկության քարոզչության, անթույլատրելի հագուստ կրելու համար

Խիստ պատիժներ`մերկության քարոզչության, անթույլատրելի հագուստ կրելու համար

Իրանում կանայք կարող են ենթարկվել մահապատժի կամ դատապարտվել մինչեւ 15 տարվա բանտարկության՝ բարոյականության օրենսդրությամբ սահմանված նոր նորմերը խախտելու համար։ Որոշումը ուժի մեջ կմտնի այս շաբաթ։ Այս մասին տեղեկանում ենք իրանական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Կանանց առնչվող բարոյական նոր կանոնները, որոնք վերաբերում են նաեւ հիջաբ կրելուն, իրանական իշխանություններն ընդունել են դեկտեմբերի սկզբին։

Նոր կանոնները խիստ պատիժներ են սահմանում մերկության քարոզչության, անթույլատրելի հագուստ կրելու համար։ Կանոնները խախտողները կարող են դատապարտվել մինչեւ 5-15 տարվա բանտարկության 15 900 դոլարի տուգանքի կամ ճիպոտահարման։ Նշվում է նաեւ, որ նոր կաննոները թույլ են տալիս բարոյականության օրենսդրությունը խախտող կանանց դատապարտել մահապատժի։