Արքայազն Ուիլյամն անսպասելիորեն ժամանել է ուկրաինա-լեհական սահման

Արքայազն Ուիլյամն անսպասելիորեն ժամանել է ուկրաինա-լեհական սահման

Ուելսի արքայազն Ուիլյամը չորեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, անակնկալ այց է կատարել Լեհաստանի Ժեշով քաղաք, որտեղ հանդիպել է այնտեղ տեղակայված բրիտանացի զինվորականների և նրանց լեհ գործընկերների հետ, հայտնում է BBC-ն։
«Ես ուզում էի անձամբ գալ՝ շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ անում եք և հետևելու համար, թե ինչ է կատարվում այստեղ», - ասել է արքայազն Ուիլյամը՝ նկատի ունենալով զինվորականներին:

Ժեշով քաղաքից ոչ հեռու, ուկրաինական սահմանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում Ռզեսով-Յասիոնկա օդանավակայանը, որը դարձել է Ուկրաինա գնացող արեւմտյան զինատեսակների փոխադրման գլխավոր կետերից մեկը։ Լեհաստան կատարած այցի ժամանակ և Կիև այցից առաջ այնտեղ էր ժամանել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Դուք այստեղ իսկապես կարևոր աշխատանք եք կատարում՝ պաշտպանելով մեր ազատությունները, ինչը չափազանց կարևոր է։ Հայրենիքում ձեզ բոլորը լիովին աջակցում են», - ավելացրել է Ուիլյամը:

Արքայազնի մասնակցությամբ հիմնական միջոցառումները նախատեսված են հինգշաբթի․ Ուիլյամը ծաղկեպսակ կդնի Վարշավայում Անհայտ զինվորի գերեզմանին և կհանդիպի նախագահ Անջեյ Դուդայի հետ։