Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում ընդգրկված են «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագիծը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը։

«Ներկայումս ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետի կոչում ունեցողների համար 50, իսկ գնդապետի համար 55 տարեկան է, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից», - ներկայացրեց ԱԱԾ փոխտնօրենը։