Ասադի կնոջ ծնողները նո՞ւյնպես Մոսկվայում են

Ասադի կնոջ ծնողները նո՞ւյնպես Մոսկվայում են

Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ հայրն ու մայրը՝  Ֆավազ ու Սահար Ախրասները լքել են Մեծ Բրիտանիան և, ամենայն հավանականությամբ, մեկնել են Ռուսաստան։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հիշեցնենք, որ իշխանությունից հեռանալուց հետո Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ Պուտինի որոշմամբ ապաստան է ստացել:

Ասադի կնոջ՝ Ասմայի ծնողներն ապրում են Լոնդոնի արևմտյան Հյուսիսային Աքթոն քաղաքում գտնվող իրենց սեփական տանը։ Այնտեղի սուպերմարկետի սիրիացի սեփականատերը Daily Mail-ին պատմել է, որ մոտ տասը օր առաջ խոսել է Ախրասի հետ, ով ասել է, որ որոշ ժամանակով մեկնում է արտերկիր, իսկ կինը արդեն լքել է երկիրը։

«Նա չասաց, թե կոնկրետ որտեղ, բայց Աքթոնում սիրիական մեծ համայնք կա, և ասում են, որ ինքն ու կինը գնացել են Մոսկվա՝ իրենց դստերն ու փեսային աջակցելու: Սա զարմանալի չէ, քանի որ նրանք շատ մտերիմ են»,- ասել է աղբյուրը։
Ախրասների հարեւանը, ով նրանց ճանաչում է ավելի քան 30 տարի, նույնպես հայտարարել է, որ նրանք մեկնեկ են Ռուսաստան։ Կնոջ խոսքով՝ վերջին շաբաթում նրանց տանը մարդ չի եղել։