Երևանում կայանալիք Թուրքիայի դեմ կարևորագույն խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը նորից հանդիպում կունենա

 Երևանում կայանալիք Թուրքիայի դեմ կարևորագույն խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը նորից հանդիպում կունենա

Անցած տարվա հոկտեմբերին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առջանության որակավորման փուլի վիճակահանությունը, ինչից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Թուրքիայի, Լատվիայի ու Ուելսի հավաքականների դեմ։ Խմբում առջին ու երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները, հիշեցնենք, կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ 2023 թվականի մարտի 25-ին՝ Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ այդ հանդիպումից երեք օր անց՝ մարտի 28-ին, Հայաստանի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի՝ ընկերական, կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումների շրջանակում ուժերը կչափի Կիպրոսի հավաքականի հետ։