Թրամփը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ արագ ներազդող թեստ

Թրամփը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ արագ ներազդող թեստ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող նոր՝ արագ ներազդող թեստ, որը 15 րոպեում կարող է ցույց տալ, թե մարդու մոտ կա արդյոք նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիա, թե՝ ոչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Թեստը մշակել է Abbott ընկերությունը։

ԱՄՆ նախագահը ասել է, որ այն բավական բարդ թեստ է, թեեւ առաջին հայացքից շատ պարզ է երեւում։ Նա հավելել է, որ այն ցույց է տալիս հստակ արդյունքներ։