Հետհեղափոխական ժամանակահատվածում կյանքի սպասվող տեւողությունը նվազել է 3.5 տարով 

Հետհեղափոխական ժամանակահատվածում կյանքի սպասվող տեւողությունը նվազել է 3.5 տարով 

«Հայաստանի տնտեսությունն այսօր բում է ապրում»,-հայտարարել է ՀՀ Վարչապետը՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ: Հայտարարվեց նաև, որ հեղափոխությունից հետո աշխատատեղերի թիվն ավելացել է 143 հազարով: 

Աշխատատեղեր՝ նշանակում է կայուն եկամուտներ, իսկ կայուն եկամուտներ ստացողների թվականակի ավելացումը ենթադրում է ավելի մեծաթիվ մարդկանց կյանքի որակի բարելավում, հետևաբար՝ կյանքի տևողության բարձրացում: Տրամաբանորեն՝ առողջապահությանը և սոցիալական պաշտպանությանը պետական բյուջեից հատկացվող ծախսերի ավելացումը նույնպես կնպաստի դրան: Ծախսերի այս երկու ուղղություններով 2018 թվականի համեմատ 2021 թվականին աճը կազմել է համապատասխանաբար՝ 201.6% և 148.8%: խնչպես երևում է՝ աճն անառու է: Իսկ թե ինչպես են ազդել «տնտեսական բումը» և այս ցուցանիշները կյանքի որակի ցուցիչ հանդիսացող, մարդկանց կյանքի տևողության վրա, երևում է գծապատկերից:


Ինչպես երևում է գծապատկերից, կյանքի սպասվող տևողության դրական դինամիկա է եղել մինչև 2019 թվականը, որից հետո դրսևորվել են բացասական միտումներ, որոնց արդյունքում, 2018 թվականի համեմատ 2021 թվականին կյանքի տևողությունը ՀՀ-ում նվազել է 3.5 տարով:
Հավանաբար՝ հարկ կլինի ուսումնասիրել պետական բյուջեից նշված ուղղություններով կատարված ծախսերի արդյունավետությունը, գուցե նաև՝ օրինականությունը: Ակնհայտորեն՝ միայն ծախսերի մեծացմամբ հնարավոր չէ հասնել դրական արդյունքի. մարդկանց կյանքի տևողության վրա էական ազդեցություն ունի նաև հասարակությունում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը:

Միաժամանակ, արժե, որ պետական կառավարման համակարգի տնտեսական բլոկի պատասխանատուները երկրի բարձրագույն ղեկավարության մոտ թյուր կարծիք չձևավորեն, թե ամեն ինչ ավելի լավ է, քան կարելի էր սպասել: Կան նաև այլ ցուցիչներ, որոնք ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն այնքան էլ լավ չեն ներկայացնում: ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, այս առումով, չի կարող բնութագրական լինել ՀՀ-ի նման երկրների համար:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր