ԱՄՆ-ում չեն բացառել՝ Ուկրաինայի որոշ շրջաններ կմնան ՌԴ-ի հսկողության ներքո

ԱՄՆ-ում չեն բացառել՝ Ուկրաինայի որոշ շրջաններ կմնան ՌԴ-ի հսկողության ներքո

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ուկրաինական կարգավորման համատեքստում, քննարկել է «տարածքների հարցը», որը, ըստ նրա, կարող է մասնակիորեն լուծվել։ 

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ըստ հրապարակման՝ Ուիտկոֆը հայտարարել է, որ կարգավորման շրջանակներում Ռուսաստանը կկարողանա պահպանել «որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը»։ 

Բացի այդ, ըստ Wall Street Journal-ի, ամերիկացի պաշտոնյան խոստովանել է, որ Կիևը կարող է այդքան էլ հետաքրքրված չլինել այն շրջաններով, որտեղ բնակչությունը հիմնականում ռուսերեն է խոսում: