Վնասազերծել են 4 անձի պատանդ վերցրած հանցագործներին
Թեհրանում ուժայինները վնասազերժել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին։ Այս մասին հայտնում է Թեհրանի Ոստիկանության մամուլի ծառայությունը։ Իրավապահները, իմանալով պատանդառության դեպքի մասին, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել եւ կարճ ժամանակում ճշտել հանցագործների գտնվելու վայրը։
Պարզվել է, որ հանցագործները եղել են երեք հոգի։ Իրավապահների իրականացրած գործողության արդյունքում հանցագործները ոչնչացվել են, պատանդները, որոնք եղել են օտարերկրացիներ, ազատ են արձակվել։
Կարծիքներ