Նիստը հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէ

Նիստը հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք  Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։

«Ավետիք  Չալաբյանը ևս մասնակցում էր դատական նիստին։ Չնայած նրան, որ քննիչը միջնորդեց, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ, այնուամենայնիվ նիստը տեղի ունեցավ դռնբաց։ Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին:

Մեզ համար ակնհայտ է, որ նման երկար ժամկետով հետաձգելը ողջամիտ ու համաչափ չէ, մանավանդ որ բողոքը, ըստ էության, վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը, որը հրատապ քննության առարկա պետք է լինի», նշում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։