Եթե այսօր ՄԱԿ-ի հինգ անդամներից գոնե մեկը վետո դրեց, վաղվա՝ որևէ բանաձև ընդունելու մասին որևէ բանաձև ջուրն է ընկնելու

Եթե այսօր ՄԱԿ-ի հինգ անդամներից գոնե մեկը վետո դրեց, վաղվա՝ որևէ բանաձև ընդունելու մասին որևէ բանաձև ջուրն է ընկնելու

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ Ադրբեջանի ագրեսիայի դեմ սանկցիաների կիրառման պահանջով։

«Մեզ քիչ առաջ ընդունեց ՄԱԿ-ի համակարգողի՝ Լիլա Փիթրսի խորհրդականը, որը փաստացի այս պահին գրասենյակի ղեկավարն էր։ Նա հայտարարեց, որ այս պահին Փիթրսը լիովին զբաղված է Հայաստանից ինֆորմացիա հավաքելով ու այն դուրս փոխանցելով։ Այսօրվա նիստի օրակարգը, տեղեկացանք, որ բացառապես լինելու է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Մեր ակնկալիքները, սակայն չբավարարվեց, քանի որ մենք սպասում էինք, որ այսօրվա նիստը լինելու է հենց ուղիղ սանկցիաների կիրառման մասին, բայց փաստորեն այսօրվա նիստը լինելու է զուտ փաստերի ներկայացման նիստ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ուզում եմ հետաքրքրիր բան ասել։ Ենթադրենք հայկական կողմից այդ նիստին ներկայացվելու է հինգ փաստ, ադրբեջանական կողը նույնպես աշխատում է ու հետևաբար նրանք էլ բերելու են իրենց փաստերը՝ բնականաբար կեղծ տեղեկատվությամբ։ Ուզում ենք նշել, որ հակառակորդի դիվանագիտական կորպուսը հիմա շատ ակտիվ է գործում։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ հայկական կողմը այդ թևում, դիվանագիտական թևում կաղում է, ինչը շատ ցավալի է։ Այսօր հայտարարվեց, որ ՄԱԿ-ի հինգ անդամներից գոնե մեկը վետո դրեց, ապա վաղվա՝ որևէ բանաձև ընդունելու մասին որևէ բանաձև ջուրն է ընկնելու, հօդս է ցնդելու։ Ափսոս, որ մենք փոքր ենք։ Մենք 100 տարի անց դարձյալ հարիսայի կաթսայի դիմաց կանգնած ենք թղթե շերեփով ու 100 տարի անց փաստորեն մեր շերեփը կրկին ձուլվելու է այդ հարիսային։ Բայց ուզում եմ, որ մենք չհուսալքվենք, թող բոլորը իմանան, որ մենք մեր զինվորի կողքին ենք»,- հավելեց նա։