Հարավային Կորեայում մեկ օրում թռչնագրիպի բռնկման չորս նոր օջախ է հայտնաբերվել

Հարավային Կորեայում մեկ օրում թռչնագրիպի բռնկման չորս նոր օջախ է հայտնաբերվել

Հարավային Կորեայի տարածքում ընդհանուր առմամբ արդեն կա բարձր պաթոգենության H5N8 թռչնագրիպի բռնկման 77 օջախ։ Այս մասին հայտնում է այդ երկրի Գյուղատնտեսության, պարենի եւ անտառային տնտեսության նախարարությունը։

Ըստ Սեուլի հաղորդած պաշտոնական վիճակագրության, միայն մեկ օրում հայտնաբերվել է թռչնագրիպի բռնկման չորս նոր օջախ չորս տարբեր քաղաքներում։ Պրոֆիլակտիկ միջոցառումների շրջանակներում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 23 միլիոն գլուխ տնային թռչուն՝ ինֆեկցիայի օջախից 3 կմ շառավիղ ընդգրկուոմվ։

Նշենք, որ սա բերել է եւ հավի ձվի, եւ թռչնամսի մանրածախ գնի բարձրացմանբ 27-33 տոկոսի չափով։