Նոր զուգահեռներ Հիսուսի ու Փաշինյանի միջև | «Հրապարակի էջերում» 04.03.2020

Նոր զուգահեռներ Հիսուսի ու Փաշինյանի միջև | «Հրապարակի էջերում» 04.03.2020

Երեկ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին զուգահեռներ է անցկացրել իր եւ Հիսուսի միջեւ։ Անդրադառնալով ՀՀ կառավարության կադրային քաղաքականությանը՝ ասել է․ «Վերջերս խոսում էի դավաճանության եւ դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են եւ հնարավոր է նորից լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես՝ իրավապահ համակարգում։ Երբ այս թեմայով մտածում եմ, ինձ նորից օգնության է գալիս Ավետարանը: Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային: Այնպես որ, եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որեւէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»։ Հետաքրքիր է՝ իսկ Հիսուսն ու Ավետարանն ի՞նչ են ասում ապաշնորհ կառավարիչների եւ վատ կառավարման մասին։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.