Իսլամիստները 35 զինվորականի են սպանել Նիգերիայում

Իսլամիստները 35 զինվորականի են սպանել Նիգերիայում

Նիգերիայի հյուսիս-արեւելքում իսլամիստները սպանել են երեսունհինգ զինվորականի: Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը, հղում տալով նիգերիական անվտանգության մարմինների փոխանցած տեղեկությունները: Եւս 18 զինվորական վիրավորվել է, իսկ երեսունն էլ համարվում են անհետ կորած:

Իսլամիստները հարձակվել են, երբ զորախուբը եղել է ճանապարհի վրա` դարանակալելով նրանց: Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակումը իրականացվել է «Արեւմտյան Աֆրիկայի Իսլամական պետություն» խմբավորման կողմից: