Այլ

Հերթական բեմադրությունը․ Բաքվում մեկնարկում է Գագիկ Ոսկանյանի դատավարությունը (լուսանկարներ)

Հերթական բեմադրությունը․ Բաքվում մեկնարկում է Գագիկ Ոսկանյանի դատավարությունը (լուսանկարներ)

Բաքվում մեկնարկում է հերթական կեղծ դատավարությունը, որի գործով անցնում է Քարվաճառում կալանավորված Գագիկ Աշոտի Ոսկանյանը։

Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ դատական նիստը տեղի կունենա այսօր Սաբունչուի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։

Դատարանում կանցկացվի նախապատրաստական ​​հանդիպում, կպարզվեն մեղադրյալների և տուժողների անձնական տվյալները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, ըստ որի «Ոսկանյանը դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ին հատել է հայ-ադրբեջանական պետական ​​սահմանը։
Նրան մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image