Գործարար Համբարձումյանին լուրջ մեղադրանք է առաջադրվել ՌԴ-ում. ի՞նչ է հայտնի

Գործարար Համբարձումյանին լուրջ մեղադրանք է առաջադրվել ՌԴ-ում. ի՞նչ է հայտնի

Ռուսաստանցի գործարար Արմեն Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական պաշտպանական ​​պատվերի կատարման ընթացքում «միլիոնավոր գումարների հասնող խարդախության» հոդվածով։

Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Համբարձումյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Հետաքննության համաձայն՝ 2022 թվականի հունիսին ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի քան 215 միլիոն ռուբլու պայմանագրեր է կնքել «Բնակարանային և կոմունալ ծառայությունների կենտրոնական ծառայությունների վարչություն» դաշնային պետական ​​բյուջետային հիմնարկի հետ:

Կառավարության պայմանագրերը ներառել են Բալթյան նավատորմի ջեռուցման օբյեկտների վերանորոգում: Աշխատանքներն իրականացնելու համար որպես ենթակապալառու ներգրավվել է գործարար Համբարձումյանը, ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ըստ քննիչների՝ Համբարձումյանը «կատարել է բյուջետային միջոցների բազմամիլիոնանոց հափշտակություն՝ իբր ավարտված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթեր կեղծելով»։ Մամուլի հաղորդագրության մեջ վնասի ստույգ չափը չի նշվում։ Միաժամանակ Քննչական կոմիտեն չի հայտնել, թե արդյոք Համբարձումյանը կալանավորված է։