Նրա հետ հարաբերությունները փչացնելն, անշուշտ, չի բխում հայության հավաքական շահերից

Նրա հետ հարաբերությունները փչացնելն, անշուշտ, չի բխում հայության հավաքական շահերից

Հիմա ի՞նչ է կատարվում մեր երկրում: Առավոտյան արթանանում ես ու պարզում, որ քո երկիրը սառեցրել է իր հարաբերությունները այն ռազմաքաղաքական դաշինքին, որտեղ գտնվել կամ գտնվում ես:
Ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, մեկ էլ տեսնում ես՝ ՀԱՊԿ-ն արձագանքում է, որ նման դիմում չի ստացվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՌԴ պաշտոնյաներից մեկը խոսում է այն մասին, որ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց դեռ նորություն չունեն, իսկ ՀՀ իշխանությունը ներկայացնող անձինք կամ իրավասու կառույցները որևէ կերպ չեն պարզաբանում իրավիճակը:Այստեղ խնդիրն ամենևին դեռ այն չէ, թե ով և ինչքանով է իր պարտականությունները կատարում կամ չի կատարում, ով որտեղ, ինչ պատասխանատվություն ունի և ինչի հետևանքով է ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունները մոտենում զրոյականին:Ասածս զուտ հարաբերությունների այն նշաձողի մասին է, որն այսօր առկա է մի երկրի հետ, ով այս տարածաշրջանում և ոչ միայն՝ մեծ դերակատար է և նրա հետ հարաբերությունները փչացնելը կամ գետնին հավասարեցնելն անշուշտը չի բխում հայության հավաքական շահերից: Նույնը վերաբերվում է Ֆրանսիայից կամ Հնդկաստանից մատակարարվող սպառազինությանը կամ ռազմական տեխնիկային:
Տպավորություն ունեմ, որ հատուկ ընտրված անձինքն ամեն ինչ անում են Հայաստանի համար կարևոր ռազմական գնումների թեման տանել աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ»,- ասել է նա: