Ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը` ըստ տոկոսների: Պատկերից պարզ է դառնում, որ մասնակցության ամենամեծ տոկոսը Սյունիքի մարզում է, որտեղ առաջատար է Տեղ համայնքը: Իսկ ամենացածրը Գյումրիում է գրանցվել:

Այսպես`
Գյումրի  - 24.14%
Գորիս - 50.25%
Մեղրի - 59.47%
Դիլիջան - 44%
Տեղ - 60.64%

Նշենք, որ ընդհանուր հաշվարկով մասնակցությունը շատ ցածր է, ինչը թերեւս կարելի է բացատրել քաղաքական ուժերի նկատմամբ վստահության բացակայությամբ: