Սահակաշվիլին Ուկրաինայի ամենամեծ խնդիրներից մեկի համար լուծում է գտել

Սահակաշվիլին Ուկրաինայի ամենամեծ խնդիրներից մեկի համար լուծում է գտել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն բանից հետո, երբ գործարկվի ռուսական «Հյուսիսային հոսք -2» խողովակաշարը, Ուկրաինան պետք է մշակի սեփական ռեսուրսները, մասնավորապես՝ «կանաչ» ջրածինը։ Այս մասին նա ասել է «Украина 24»-ի եթերում։ Նա ընդգծել է, որ չպետք է հավատալ այն երաշխիքներին, որ «Հյուսիսային հոսք -2»-ի գործարկումից հետո գազի տարանցման ծավալները Ուկրաինայի տարածքով կպահպանվեն։

Նա նաեւ ասել է, որ նշված գազամուղի գործարկումից հետո Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակությունը կնվազի եւ դա միանշանակ այդպես է լինելու։ Սակայն դա կարելի է փոխհատուցել նրանով, որ Ուկրաինան պետք է սկսի սեփական ռեսուրսները մշակել, այդ թվում նաեւ՝ «կանաչ» ջրածինը։ Սահակաշվիլին նաեւ ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է փակել Սեւ ծովն Ուկրաինայի համար, քանի որ ջրածնային հիմնական պաշարները գտնվում են Ուկրաինայի հարավում։