Բարի համբավի արատավորում, անմեղության կանխավարկածի խախտում․ մեկնաբանում է փաստաբանը

Բարի համբավի արատավորում, անմեղության կանխավարկածի խախտում․ մեկնաբանում է փաստաբանը

«Իմ անձնական կարծիքը․ եթե անձի վերաբերյալ մինչեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, հրապարակային հայտարարվում է, որ անձը հայցագործություն է կատարել, այդ դեպքում միաշանակ խախտվում է անմեղության կանխավարկածը, առավել եւս, եթե դա կատարվի պաշտոնատար անձի կողմիրց»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն՝ անդրադառնալով՝ «նախաքննական գաղտնիք» ասվածին ու հաճախ նրա խախտմանը քննչական մարմինների կողմից։

Ըստ Սիմոնյանի՝ եթե անձի դեմքը ցույց չի տրվում, ինչպես նաեւ անուն ազգանունն ամբողջական չի գրվում, այդ դեպքում անմեղության կանխավարկածը չի խախտվում «Մեր դեպքում, շատ հաղորդումներով անձին նկարում, դեմքը, անուն-ազգանունը ցույց են տալիս, գրում են, որ կատարում է հանցագործություն։ Մի տողով էլ գրում են, որ քանի դեռ ապացուցված չէ, որպեսզի ձեւական առումով ցույց տան, որ անմեղության կանխավարկած չեն խախտում։ Եվրոպական դատարանն այդ առնչությամբ որոշումներ ունի ու այնտեղ հստակ ձեւակերպում  է տրվում, որ անձին չպետք է համարեն հանցագործ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա։ 

Դեպքեր կան, երբ անձին հեռուստացույցով ցույց են տվել, ներկայացրել են որպես ահաբեկիչ, այդ դեպքում ճանաչվել է անմեղության կանխավարկածի խախտումը։
Եթե դատարանի վճռով արդարացվում է, ապա անձը կարող է դիմել անմեղության կանխավարկածի խախտման փաստով պաշտպանության կամ բարի համբավը վերականգնելու համար»։