Իսրայել Հակոբկոխյանը անժամկետ հացադուլ է սկսել

Իսրայել Հակոբկոխյանը անժամկետ հացադուլ է սկսել

Նախկին բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է անում Գարեգին Նժդեհի արձանի մոտ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նախկին բռնցքամարտիկը հայտնեց, որ նման ակցիա իրականացնելու պատճառները մի քանիսն են։

«Ոչ Ստամբուլյան կոնվենցիային,ոչ Լանզարոտեի կոնվենցիային, ոչ թուրքահաճո հանրակրթական չափորոշիչներին, ոչ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին, ոչ մեր պատմության կեղծմանը, ոչ Ամուլսարի շահագործմանը, ոչ անօրինական բռնություններին»,- նշում է Հակոբկոխյանը։

Նրա խոսքով՝ հացադուլը անժամկետ է, պատրաստվում է այստեղ մնալ այնքան ժամանակ մինչեւ հնարավորություն չունենա ինքնուրույն գնալու, իրեն տանեն։